Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին
ՍՊՈՐՏՇախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում հաղթական միավոր է վաստակել ԱՄՆ-ի թիմի համար:
Ֆրանսիայի հավաքականի դեմ մրցապայքարում Լեյներ Դոմինգեսը, Ուեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքիներ են գրանցել, վճռորոշ պարտիայում 41-ամյա Արոնյանը սև ֆիգուրներով առավելության է հասել Մաքսիմ Լագարդի նկատմամբ:
ԱՄՆ-ի հավաքականը 13 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: