ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալային ձայնագրությունների հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանական իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո հետևողականորեն փորձում է մեղքը բարդել թե՛ հայ զինվորականության, թե՛ Ռուսաստանի վրա։ Մինչդեռ փաստերը դաժան են, և ապացուցում են, որ հենց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են մեղավոր և պատերազմում կրած պարտության, և ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական հրոսակների ներխուժման համար։ Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, թե ռազմական ուժով չեն հեռացնելու երկու տարուց ավելի ՀՀ տարածքում հանգրվանած և ամրապնդված ադրբեջանական ստորաբաժանումներին։

Փաշինյանական իշխանությունը նաև կեղծ տեղեկություններով փորձում է ներխուժման մեղքը բարդել հայկական գեներալիտետի վրա։

Օպերատիվ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ի հեճուկս Փաշինյանի կամազուրկ պահվածքի, մեր սպաները սկզբունքայնություն և վճռականություն են ցուցաբերել ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու։

Հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանած 2-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը, կատարելով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանը, 2021 թ. հոկտեմբերին խաղաղապահ ուժերի հրամանատարին է հասցրել ՀՀ ռազմական գերատեսչության դիրքորոշումը՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների կողմից շփման գծին ինժեներական ցանկացած աշխատանք կատարելու անթույլատրելիության, նման յուրաքանչյուր խախտմանը կոշտ արձագանքելու վերաբերյալ։

Արշակ Կարապետյանն անձամբ էր կապվել ռուսական կողմի հետ, հայտնել, թե որոշում է կայացրել ոչնչացնել ցանկացած միջոցով ողջ ինժեներական տեխնիկան, որը կփորձի աշխատել ՀՀ տարածքում։ «Ուզում եմ այդ տեղեկությունը հասցնենք Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին։ Կանենք առավելագույնը, որ հակառակորդի անձնակազմից ոչ ոք չտուժի։ Մեր նպատակն է թույլ չտալ ինժեներական աշխատանքները մեր տարածքում»,- ըստ սկանդալային ձայնագրությունների, ասել է Հարությունյանը։

Խաղաղապահների հրամանատարությունն անմիջապես փոխանցել է տեղեկությունը, նաև կոշտ զգուշացրել, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ռազմական նոր էսկալացիայի վտանգ են պարունակում։ Ռուս խաղաղապահները պահանջել են նաև կատարել եռակողմ հայտարարության պահանջները։ Բաքուն այդ ժամանակ հանդարտվեց, իրավիճակը կայունացավ, իսկ ադրբեջանական հրամանատարությունը խաղաղապահներին հավաստիացրեց, որ շփման գծում դադարեցնում է ցանկացած գործողություն, որը կարող է մեկնաբանվել որպես սադրիչ։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունն Արայիկ Հարությունյանին անձամբ է հայտնել գեներալ-լեյտենանտ Հասանովի հավաստիացումը, խնդրել կապի մեջ լինել։ «Պարոն գնդապետ, ես իմ հրամանատարությանը փոխանցել եմ ձեռքբերված համաձայնության մասին տեղեկությունները։ Տեղեկացնում եմ, որ իմ բոլոր գործողությունները համաձայնեցված են, և մեր տարածքում ցանկացած սադրիչ գործողություն կանխվելու է անհապաղ, դրանից հետո միայն կզեկուցեմ իմ ղեկավարությանը»։ «Եթե ես տեսնեմ որևէ սադրիչ քայլ ադրբեջանական կողմից, որևէ երաշխիք չեմ կարող տալ, որ իրավիճակի սրում տեղի չի ունենա։ Նրանք պետք է հեռանան իմ պաշտպանության ներքո գտնվող տարածքից»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։ Գեներալ-մայորն այսօր կալանքի տակ է, ինչպես և կալանավորված են այլ բարձրաստիճան զինվորականներ, որոնք կատարել էին իրենց պարտքը։

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն էլ Մոսկվայում պայմանավորվածություն էր ձեռք բերել եռակողմ հանդիպում կազմակերպել նոյեմբերի 23-ին, որտեղ քննարկվելու է ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման հարցը։ Կարապետյանն այդ մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին, վերջինս էլ նրան պաշտոնանկ արեց զբաղեցրած պաշտոնից։ Որպես պաշտոնական հիմնավորում էլ ներկայացրեցին իբր Փաշինյանի հետ չհամաձայնեցված այցն Արցախ։ Հանդիպումը ձախողվեց, իսկ հաջորդ օրը շփման գծում իրավիճակը կտրուկ սրվեց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular