ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռաբլուրն այսօր (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Երկրորդ օրն է, ինչ «Հայորդի» բարեգործական հիմնադրամի երիտասարդներն անվճար ծաղիկներ են բաժանում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի այցելուներին:

Նախորդ տարվա սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից մեկ տարի անց՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասեղ գցելու տեղ չկա։ Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած արցախցիները եկել են խնկարկելու իրենց հերոս զավակների հիշատակը, որ ընդունեցին իրենց վերջին ճակատագրական մարտը ու կռվեցին մինչև վերջին փամփուշտը։ 214 զինվորական դարձան պատերազմի  զոհերը։ Նրանց մեծ մասն ամփոփված է «Եռաբլուր» սրբավայրում։

Պանթեոնի մուտի մոտ այցելուներին անվճար ծաղիկներ էին բաժանում «Հայորդի» բարեգործական հիմնադրամի երիտասարդները.

«Սա նախաձեռնություն է, որով մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հերոսներին ու մեծարանքը՝ նրանց ծնողներին»։ 

MediaHub-ի օրվա կադրերը Եռաբլուրից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular