Նախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Թուրքիայում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀարավային Կովկասի հարցով «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը, որը նախատեսված է Թուրքիայում, մշակվում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անկարայում նման հանդիպման համար աշխատանքներ են տարվում»,-ասել է Զախարովան։
Նա նշել է նաև՝ «3+3» ձևաչափով հանդիպման կոնկրետ օրվա մասին երկրները կհայտնեն, երբ համատեղ պայմանավորվածություն ձեռք բերվի։