ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան Պողոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ։

Այս մասին Մեդիահաբ–ին տված հարցազրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր  Միհրան Պողոսյանը։

«2, 3 օր առաջ ինձ ուղարկեցին տեսանյութ, որտեղ վարչախմբի ղեկավարը մեղադրում է և անվանական իմ անունն է տալիս և նշում, որ տվյալ անձը ներմուծել է ՀՀ կոկաին։

Ես պարզապես ապշած եմ։  Այն առումով, որ մարդը 6 տարի երկիրը ղեկավարում է և առ այսօր չի հասկանում, որ ինքը ընդդիմություն չի։

Երկրի վարչապետը ԱԺ-ի ամբիոնից խոսում է ընդդիմադիրի կեցվածքով։ Դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ, ոնց կարելիա է 1 տոննա կոկաին մտնի ՀՀ-ի տարածք և համապատասխան պետական մարմինները դա չկանխեն։

Ավելին, ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչը, տվյալ դեպքում ես, անձնապես զանգում եմ գործող ԱԱԾ ղեկավարին, կարևորելով և ասելով, որ դա ազգային անվտանգության խնդիր է և հանձնարարում եմ համապատասխան մարդկանց տանել և հանձնել այդ կոկաինը։

Եվ մենք տեսնում ենք դրա կարևորությունը և անվտանգության աստիճանը, դրա համար ենք անում այդ գործառույթները, որպես իրավապահ քաղաքացի։

Եվ մենք այսօր ունենք այն, որ երկրի ղեկավարը մեղադրում է ընդդիմադիր ճամբարի ներկայացուցչին, այլ ոչ թե  իր պետական ապարատի կառույցի ղեկավարներին, որ դա մտել է երկրի տարածք։  Բա ու՞ր էիք, տիրություն անեիք, որ չմտներ, մաքսայինը ինչո՞վ էր զբաղված, ԱԱԾ-ն ինչո՞վ էր զբաղված։ 

Ու դուք հիմա փոխանակ ձեր նախարարներին առաջին օրվանից հանեիք աշխատանքից, դուք ընդդիմադիր ճամբարի ներկայացուցչին մեղադրում եք, որը որ տեսել է և հանձնել է ձեզ, ավելին ներկայացել է, որ պատրաստ է համագործակցել։

Եվ այդ տեսնայութը կա, փաստերը կան, անհրաժեշտության դեպքում ես դա կհրապարակեմ։  Իմ աշխատակիցներն են տարել հանձնել  և դա եղել է 1 տոննայից ավել։

Այսօր փաստաթղթերի մեջ 730 կգ է։ Շատ հետաքրքիր է, ինչ եղավ այն 270 կգ կոկաինը։ Դա թողում եմ իրավապահ մարմիններին, որ իրանք հասկանան։

3 անձ մի տարի կալանավորված է, որից հետո գործը կասեցվել է, հարցումներ են անում և առ այսօր կասեցման մեջ է գործը, դատարան չեն ուղարկում, դատարան ուղարկեն, իրենք լավ հասկանում են, որ ոչ մի մեղադրանք հիմնավորում չեն կարողանում փաստել։ 

Այս ամենը խոսում է դրա մասին, որ իրենք ոչ մի բան չեն կարողանում այս հարցի շուրջ ապացուցել»,-ասել է Պողոսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular