ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն Եռաբլուրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից հիմնադրված «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու ենք Եռաբլուրում:

«Սիրելի հայրենակիցներ , մենք նորից Հայաստանի Հանրապետության Անկախության օրը դիմավորելու ենք Եռաբլուրում և ամսի 20-ի ժամը 23։00-ից լինելու ենք զինվորական պանթեոնում։ Ցանկացողները կարող են այդ օրը միանալ մեզ՝ նահատակված հերոսների ծնողներիս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular