ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

ՔՊ նախաձեռնող խմբի նախօրեի նիստին Լուսինե Բադալյանի` Լուլուի ելույթը բուռն քննարկումների առիթ է դարձել թիմում։ Նշենք, որ ըստ ՔՊ պաշտոնական հաղորդագրության՝ «քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր»։ Պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։ Մեզ պատմեցին, որ Լուսինե Բադալյանը թիրախավորել է իր երկու թիմակիցներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Ընդ որում՝ ներկայացրել է դրվագներ, որոնցից ՔՊ-ում տպավորություն են ստացել, թե Լուլուն ինչ-ինչ մարդկանց պատվերով է նման մեղադրանքներ հնչեցնում կուսակիցների հասցեին՝ առանց հիմնավոր ապացույցներ ներկայացնելու։

Օրինակ, խոսել է Անահիտ Ավանեսյանի ոչ կոմպետենտության, ինչ-ինչ շահեր հետապնդելու մասին եւ մեղադրել է, որ համաձայնություն չի տալիս, որ Ստեփանավանի ԲԿ-ն Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն գնի եւ զարգացնի։ Տիգրան Ավինյանի վերաբերյալ էլ ասել է, որ բոլոր կողմերից լսում ենք, որ Ավինյանը աստղաբաշխական թվերով շինթույլտվություններ է վաճառում, սակայն որեւէ օրինակ, որ իրեն հայտնի է` չի ներկայացրել։ Եթե ՔՊ-ում մի փոքր հատված կարծում է, որ Անահիտ Ավանեսյանի դեմ արշավը անձնական դրդապատճառ ունի, քանի որ Լուլուի մտերիմ պատգամավորներից մեկն է հավակնում Ավանեսյանի պաշտոնին, ապա մյուս մասն էլ համոզված են, որ Լուլուն հայտնի օլլիգարխի շահերն է սպասարկում, հակառակ պարագայում Ավանեսյանին քննադատելու լիքը այլ` ավելի հիմնավոր պատճառներ կան։ Ի դեպ, առողջապահության նախարարը ներկա է եղել նիստին, սակայն ելույթ չի ունեցել։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular