Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Խաղաղության միջազգային օր, Ալցհայմերի հիվանդության մասին տեղեկատվության տարածման միջազգային օր, Բելիզ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Ծառատունկի օր, Հայաստան՝ Անկախության օր, Մալթա՝ Անկախության օր, Գանա՝ Հինադիր օր, Ռուսաստան՝ Ռուսական պետականության ստեղծման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1943– ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:
1950 – ծնվել է քանդակագործ, երգիչ Էդուարդ Շախիկյանը:
1982 –վախճանվել է զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
1988- Ադրբեջանի Աղդամի շրջանում մտցվել է հատուկ ռեժիմ և պարեկային ժամ: ՀՍՍՀ-ի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ցրել «Ղարաբաղ» կոմիտեն, սակայն դա օգուտ չի տվել՝ շարունակվել են ցույցերը և գործադուլները:
1991- Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն:
2007- 10 տարվա լռությունից հետո խոսել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասելով, որ նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները հաջորդ տարին համարվում է շրջադարձային և բոլորը կանգնած են ճամփաբաժանին:
2008- հանդիսավորությամբ բացվել է երկրի պաշտպանության նախարարության նոր շենքը:
2009 – վախճանվել է քանդակագործ, նկարիչ Արևշատ Ավագյանը:
2013-պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով:
2015-Վերոնայում ներկայացվել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Ամեն» բեմադրությունը:
2017- Հենրիկ Իգիթյանի հիմնադրած և նրա անունը կրող Գեղագիտության ազգային կենտրոնի մուտքի մոտ տեղադրվել է Փարաջանովի հանրահայտ «Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը:
2021- բողոքների պատճառով Հայաստանի իշխանությունները հրաժարվել են երեկոյան շքեղ տոնակատարություններից և սահմանափակվել դասական երաժշտության համերգով:
2022- «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանական բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել զոհված զինծառայողների մոտ երեք տասնյակ ծնողներ, այդ թվում և մայրերի, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 19 – վախճանվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլիյ Վերգիլիուս Մարոնը:
1217 – գերմանացիների և էստերի միջև Վիլյանդի տարածքում տեղի է ունեցել ճակատամարտ, որն ամենակարևոր ճակատամարտերից մեկն է գերմանացիների կողմից ուժով էստերին հնազանդեցնելու պատերազմում:
1348 –Ցյուրիխում հրեաներին մեղադրել են աղբյուրները թունավորելու մեջ:
1558 –վախճանվել է Սրբազան Հռոմեական կայսրություն կայսր Կառլոս 5-րդը:
1576 - վախճանվել է իտալացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղաբախշ Ջերոլամո Կարդանոն:
1791– ծնվել է հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ Իշտվան Սեչենյին:
1792 –Ֆրանսիայում բացվել է Ազգային Կոնվետը, ընդունվել է թագավորական իշխանությունը վերացնող դեկրետ՝ օրենք:
1799 –սկսվել է Սովորովի ղեկավարած ռուս-ավստրիական զորքերի անցումը շվեյցարական Ալպերով:
1801 – ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ֆիզիկոս, էլեկտրաշարժիչի գյուտարար, գալվանատեխնիկայի ստեղծող Բորիս Յակոբին:
1832 –վախճանվել է շոտլանդացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վալտեր Սքոթը:
1840 –ծնվել է Օսմանյան սուլթան Մուրադ 5-րդը:
1842 –ծնվել է Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը:
1860– վախճանվել է գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերը, որը հանդիսանում է փիլիսոփայության իռացիոնալիզմի դպրոցի հիմնադիրներից մեկը:
1866 –ծնվել է անգլիացի լրագրող, պատմաբան, ֆանտաստ գրող Հերբերտ Ուելսը («Աշխարհների պատերազմը», «Ժամանակի մեքենա», «Անտեսանելի մարդը»):
1866 –ծնվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ Շառլ Նիկոլը, որը հայտնաբերել է բծավոր տիֆի առաջացման պատճառը:
1898 –թագուհի Ցիսին պալատական հեղաշրջման միջոցով զավթել է իշխանությունն ավարտելով Ռեֆորմների 100 օրը:
1921– Գերմանիայում Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 561, և ավելի քան 1500 մարդ վնասվածք են ստացել:
1934- թայֆունը հարվածել է Հոնսյու կղզուն, որի հետևանքով զոհվել է 3 036 մարդ։
1936 —ծնվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Մոսկվայի 2-րդ քաղաքապետ Յուրի Լուժկովը:
1942 - Ուկրաինայի Դունաևցի քաղաքում նացիստները սպանել են 2 558 հրեա։
1964 —Մալթան անկախություն է ստացել Մեծ Բրիտանիայից:
1947– ծնվել է սարսափ, ֆանտաստիկ և դրամայի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը:
1950 – ծնվել է ամերիկացի դերասան, դրամատուրգ և կինոարտադրող Բիլ Մյուրեյը:
1951 –ծնվել է Չեչենական հանրապետության 3-րդ նախագահ Ասլան Մասխադովը:
1953– կայացել է Սան Սեբաստիանի առաջին կինոփառատոնը:
1981 - Բելիզն անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից:
1993- վրաց-աբխազական պատերազմի ժամանակ աբխազների կողմից խփվել է լրագրողներով բեռնված (այդ թվում ռուս) Ту-134 ինքնաթիռը:
2004– սկսվել է աշխարհի ամենաբարձր աշտարակի` Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր:
2022 —Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ ՌԴ–ում սկսվել է մասնակի մոբիլիզացիա, նման բան վերջին անգամ Ռուսաստանում եղել էր 1941 թվականին:
Կ. Խաչիկյան