Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆման բան վաղուց չէր եղել, և ահա նորից: ԱՄՆ ԵԱՀԿ Հելսինկյան հանձնաժողովը վերջերս լսումներ է անցկացրել Հայաստանի թեմայով։ Ինչպես և սպասվում էր, կենտրոնական խոսնակ է նշանակվել Բարաք Օբամայի սանը` ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան, Կարնեգի հիմնադրամի փոխնախագահ, Հայաստանում ամերիկյան քաղաքականության հիմնական թեզերը հնչեցեցնող Դենիել Բայերը, գրում է eadaily.com-ը։
Բայերը Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի խնդիրներից է անվանել Ուկրաինայի օրինակով երկրի ռազմականացումը: «Միացյալ Նահանգները պետք է ազդի Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ընդլայնման վրա, որպեսզի զարգացնի երկարաժամկետ ռազմական համագործակցությունը հիմնված այնպիսի երկկողմ աջակցության համաձայնագրերի վրա, որոնք որոշ երկրներ կնքել են Ուկրաինայի հետ վերջին երկու տարիների ընթացքում»,- ասել է նա: Իսկ այն մասին, թե ինչի է հանգեցրել Արևմուտքի այսպես կոչված ռազմական նման համագործակցությունը Ուկրաինայի ետ, ոչ մի խոսք:
Ամերիկացի պաշտոնյան այնուհետ հավելել է, որ Հայաստանին «երկար ճանապարհ է սպասվում անցնել», որպեսզի ազատվի «կախվածության բեռից», ուստի «հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու մի քանի ցուրտ ձմեռների»։ Թե ինչ ի նկատի ուներ Բայերը «ցուրտ ձմեռներ» ասելով, կարելի է միայն կռահել, բայց այն ամենը, ինչ հնչեցվել է, հնչել է որպես հանուն Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծրագրերի ԱՄՆ-ի ակնհայտ սպառնալիք և Հայաստանը զոհաբերելու մտադրություն։
Rybar հեռագրային ալիքը ենթադրել է, որ միգուցե խոսքը Հայաստանի էներգետիկ ոլորտում Վաշինգտոնի կոնկրետ ծրագրի մասին է հաշվի առնելով ամերիկացիների՝ հանրապետությունում ռուսական ատոմակայանը փակելու և իրենց նախագիծը պարտադրելու ցանկությունը։
Բայերը նաև հայտարարել է, որ Անդրկովկասում խաղաղությունը և Հայաստանի հարաբերությունների բարելավումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ իբր ձեռնտու չեն Ռուսաստանին։ Ակնհայտ է, որ այդ խոսքերի հետևում ԱՄՆ-ի ցանկությունն է ղեկավարել տարածաշրջանի տնտեսական վերափոխման գործընթացը և վերահսկել նոր առևտրային ուղիները։ Ի վերջո, Ռուսաստանին, ընդհակառակը, առավել քան ձեռնտու է Հարավային Կովկասում խաղաղությանը Հյուսիս-Հարավ երթուղու կայունության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը կապելու է Հնդկաստանի հետ։
Տրանսպորտային նման նախագծերի միջոցով գործնականում կիրառվում է բազմաբևեռությունը, որը հարիր չէ Արևմուտքին։ Դա նշանակում է, որ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները և ցուրտ ձմեռներին պատրաստվելու կոչերը պետք է ընկալել որպես տեսանելի ապագայի կանխատեսում։
«Ծիծակ» հեռագրային ալիքը բարձր է գնահատել ամերիկացի դիվանագետ-լրտեսի հայտարարությունները. «ԱՄՆ-ն սպառնում է Հայաստանին գազատարի պայթյունո՞վ:
ԱՄՆ-ը շարունակում է պետական ահաբեկչության պրակտիկան այն տարածելով նաև Հայաստանի վրա։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բայերը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների, իսկ իրենք պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ օգնություն ցուցաբերելուն»։ Ամերիկացի դիվանագետի ակնարկը սարսափելի թափանցիկ է, այն պետք է գնահատել պարոն Բայդենի այն խոսքերի պրիզմայով, ով ժամանակին ասում էր, որ ԱՄՆ-ը կոչնչացնի «Հյուսիսային հոսք»-ը: Դրանից որոշ ժամանակ անց «Հյուսիսային հոսքը»-ը պայթեցվեց։
Հիմա խոսքը Հայաստանի գազամատակարարումը դադարեցնելու սպառնալիքների մասին է։ Միանգամայն ակնհայտ է, թե ում ձեռքով կարելի է նման դիվերսիա կատարել, իհարկե, Ադրբեջանի ու Փաշինյանի, ովքեր միասին են խաղում, և ով սահմանը դարձրեց հնարավորինս հարմար երկրի կրիտիկական ենթակառուցվածքների հասանելիության տեսակետից։ Այժմ պարզ է դառնում, թե ինչն է դրդել DIA-ի (ԱՄՆ հետախուզական գործակալության) ներկայացուցիչների այցին Բաքու, այդ կազմակերպությունը «հայտնի» է ամբողջ աշխարհում որպես ահաբեկչական հարձակումների և անցանկալի քաղաքական գործիչների վերացման մասնագետ»։
Եվ վերջում մեկնաբանություն «Հայկական Վենդետա» հեռագրային ալիքից. «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների»,-ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը: Հետաքրքիր է, հայերին ինչ-որ մեկը հարցրե՞լ է, թե ուզում են նրանք մի քանի ձմեռ էլ ցրտահարվել, ընդ որում այն թե հանուն ինչի՝ անհայտ է։ Իսկ այն հայերը, ովքեր կմեռնեն ցրտից ու սովից, պետք է երախտապա՞րտ լինեն, որ իրենց մահով կբավարարեն ինչ-որ մեկի էգոն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը