ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը դիտարկում է իր ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների արդիականացման հնարավորությունը հնդկական օգնությամբ, HindustanTimes-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանը, գրում է eadaily.com-ը։

Նրա խոսքով Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության ուղղությունները։ Հնդկական մի բարձրաստիճան աղբյուր հաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը HAL կորպորոցիայի կողմից Սու-30 ինքնաթիռների արդիականացման հարցում։ Նրա խոսքով, այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, սակայն դրանք նախնական փուլում են։ Աղբյուրը նաև նշել է, որ Հայաստանի կողմից շահագործվող Սու-30-ի տարբերակը տարբերվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերում սպասարկվող Սու-երից:  Հնդկաստանը, ըստ տարբեր աղբյուրների, ներկայումս շահագործում է մոտ 250-270 միավոր Su-30MKI։ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանը ստացել է ռուսական արտադրության չորս Սու-30ՍՄ կործանիչ։ Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանը դիմել է Հնդկաստանին հնդկական հրթիռների, այդ թվում «Աստրա» միջին հեռահարության «օդ-օդ» հրթիռների հնարավոր գնման հարցով։

Ահա թե ինչ է մտածում այս ամենի մասին «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքի հեղինակը.

«Սա բավականին տարօրինակ գաղափար է՝ արդիականացնել ռուսական Սու-30ՍՄ կործանիչները օգտագործելով հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերությունը։ Ենթադրենք, որ հնդկացիների շահը պարզ է, հավելյալ գումարը վատ չէ գրպանի համար։ Բայց ո՞րն է Հայաստանի շահը։

Սու-30ՍՄ-ի արդիականացումը «Սուպեր-Սուխոյ» մոդիֆիկացման մի նախագիծ է, որով ռուսական ռազմական գերատեսչությունը զբաղվում է 2015 թվականից, ավարտը մինչև 2027 թվականն է: Այսինքն գործընթացը եռում է, և կա ռեալ հնարավորություն տեղավորվել դրա մեջ:

Ի՞նչ է փոխվում ինքնաթիռում: Պարզ ասած շարժիչը փոխարինվում է AL-41F-1S շարժիչով, որով համալրված է գերմանևրելի Սու-35Ս կործանիչը։ Ներկայիս Սու-30ՍՄ-ի շարժիչի համեմատ նոր շարժիչը հզոր է 16 %-ով, նրա ծառայության ժամկետն է անմիջապես կրկնապատկվում հասնելով մինչև 4 հազար ժամի առանց քաշի և չափերի մեծացման։ Նոր «շարժիչին» ավելացնենք նոր ռադարը («Барса»-ի փոխարեն շատ ավելի հզոր «Ирбис»), և ստացվում է Su-30SM2  զգալիորեն ընդլայնված զինանոցով, նորագույն կառավարվող ռումբերով և հրթիռներով: Բացի այդ, ներկայումս մշակման աշխատանքներ են ընթանում, որոնք կոչվում են «Adaptation-Su»: Су-30СМ և Су-30СМ2-ները փոփոխվում են, որպեսզի օգտագործեն նոր «օդ-օդ» և «օդ-գետին» զենքեր, այդ թվում հիպերձայնային: Եվ այդ  ամենն անում է «Սուխոյի» թիմը՝ այդ կործանիչի հիմնական մոդելի մշակողը։ Հնդիկները շատ տաղանդավոր են, բայց ամենայն հարգանքով, նրանք իրենք ևս Սու-30ՍՄ-ի գնորդներ են։

Այլ վայրում ռուսական ինքնաթիռների «մոդիֆիկացիաներ» փնտրելը դասվում է «տատիկիս ինադու ականջներս կցրտահարեմ» մտադրության դասին: Քաղաքական պատճառներով որոշված ​​հիմարություն»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular