ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

33 տարի առաջ այս օրը Հայաստանի քաղաքացիները միահամուռ «այո» ասացին Անկախությանը։ Բնակչության 95 տոկոսը հանրաքվեով ամրագրեց անկախ ապրելու իր ցանկությունը։

33 տարի անց կարելի է ցավով արձանագրել, որ Հայաստանը զիջել է իր անկախությունը, ինքնիշխանությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը՝ «շնորհիվ» այսօրվա իշխանությունների։ Պաշտոնյաները սոցցանցերը հեղեղել են պաթետիկ ու երկար շնորհավորանքներով։ Մի տեքստ էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է գրել ու, զարմանալի զուգադիպությամբ, այլևս ՀՀ քաղաքացիներին դիմելով, նրանց «հպարտ» չի անվանում։ Թերևս, Փաշինյանն էլ հասկանում է, որ ՀՀ քաղաքացին իր իսկ պատճառով հպարտ չէ։ Հպարտ չէ, որովհետև պատերազմում պարտություն և Արցախի հայաթափում է տեսել, անարժանապատիվ ու կոռումպացված վերնախավ, ազգային ինքնության հիմքերի խարխլում, օրեցօր փոքրացող տարածք է տեսել։ Փաշինյանն, իհարկե, հայտարարում է. «Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ»:

Բալանսավորված որևէ քաղաքականություն վերջին վեց տարում Հայաստանը չի վարել, իսկ սեփական իշխանությունների ապաշնորհության հետևանքով միայն կորցրել է։ Դեռ շանս կա իրապես անկախ լինելու, վերագտնելու կորցրածը, բայց դրա համար հարկավոր է ոչ միայն հեռացնել գործող իշխանություններին, այլև խստորեն դատապարտել բոլոր արատավոր քայլերը, օրենքի ու արժանապատվության գերակայության երկիր դառնալ։ 

Սիրարփի Վանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular