ՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Անկախության օրվա առիթով պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել։ Նախագահի կայքում հրապարակվել են նրա ստորագրած հրամանագրերը։
Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացու մեդալով:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։ Պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել նաև իրավապահ մարմինների, ուժային կառույցների մի շարք ծառայողների։
Պարգևտրման արարաողությանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։