ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ձյունը, որն անսպասելիորեն տեղացել է Հարավային Աֆրիկայում, կաթվածահար է արել մի շարք ճանապարհների երթևեկությունը՝ ԿվաԶուլու-Նատալ նահանգում ձյան տեղումների հետևանքները վերացնելու համար ներգրավվել է բանակը, հայտնում է տեղական SABC News հեռուստաալիքը։

«Բանակը կտեղակայվի՝ օգնելու ԿվաԶուլու-Նատալում աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին», - հաղորդում է SABC News-ը՝ հավելելով, որ օդերեւութաբանական ծառայությունները նախազգուշացրել են նահանգի հարավ-արևմուտքում  ձյան մասին:

Հարավաֆրիկյան հանրապաետության ճանապարհային իշխանությունները հայտնել են, որ ձյան տեղումներից տուժած շրջանների մի շարք ճանապարհների երթեւեկությունը կաթվածահար է եղել կամ մասամբ կաթվածահար է եղել: Հաղորդվում է, որ  ​փրկարարական աշխատանքներ կսկսվեն, հենց որ դա անվտանգ լինի

Տեսանյութերն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular