ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Մհեր Կարապետյանը, Վարդան Խոցանյանը և Գոհար Գեղամյանը սահմանազատել են տարածքը և կատարել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գոռ Ալոյանի, վարչության պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular