ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի, և ենթադրվում է , որ այս թիվը կաճի, քանի որ կա 89 անհետ կորած:

Ինչպես գրում է france24.com-ը, ՄԱԿ-ը հաշվարկել է, որ «Յագի»-ի հետևանքով Մյանմարում տուժել է 887,000 մարդ: Թայֆունն իր հետ բերել է ջրհեղեղներ և սողանքներ:

Երկրի իշխանությունները դիմել են աշխարհին՝ խնդրելով օգնություն: 

«Ամենասաստիկ տուժած շրջանները շարունակում են ավերված մնալ. տները, կենցաղային գույքը, ջրի աղբյուրները և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների համատարած ավերածություններ են: Ճանապարհները, կամուրջները, կապի ցանցերը, դպրոցները, հանրային սպասարկման օբյեկտները, կրոնական վայրերը, ցանքատարածություններն ու հողատարածքները լրջորեն վնասվել են կամ ամբողջությամբ փլուզվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը (OCHA):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular