Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի Կրասնոյարսկի երկրամասում երեխաներ են մահացել, հավանաբար` թունավոր նյութի պատճառով, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի երկրամասի գլխավոր քննչական վարչությունը։
Ընտանիքը, ներառյալ չորս երեխաները (6, 11, 12 և 13 տարեկան), հայրը և հղի մայրը, սեպտեմբերի 20-ին վատ են զգացել տեղական խանութից գնած հավ և պելմեններ ուտելուց հետո: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ 6-ամյա աղջիկը և 13 տարեկան տղան մահացել են նույն օրը, իսկ այսօր մահացել է 11-ամյա աղջիկը։
Խանութից առգրավվել են բոլոր կիսաֆաբրիկատները և հավերը։ Ընտանիքի մնացած անդամների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Քննիչները դեպքի վայրի զննությամբ առգրավել են սննդամթերք և այլ նյութեր։