ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի նավթի գինը շարունակում է բարձրանալ նախորդ շաբաթվա կտրուկ անկումից հետո, շուկան անհանգստանում է Մերձավոր Արեւելքում հակամարտության թեժացման պատճառով։

Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 75,03 դոլար, ինչը 0,54 դոլարով (0,72 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 0,39 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 74,49 դոլար։

WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,57 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 71,57 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքը իջել է 0,16 դոլարով (0,2 տոկոս)՝ մեկ բարելը 71 դոլար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular