ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մետրոպոլիտենից օգտվելիս Тelcell վճարային համակարգից օգտվել են 118.250 ուղևոր, որն ընդհանուր թվի 21 տոկոսն է: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց տոմսային նոր համակարգին անցնելիս որոշակի միջանկյալ սահմանափակումներ կիրառելու հավանականության մասին:

«Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, այս տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի միջանկյալ սահմանափակումներ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև 1 տոկոս կամ 1 տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում, եթե հունվարի 1-ից ամբողջությամբ անցնում ենք նոր համակարգի:

Ես խնդրում եմ՝ հունվարի 1-ին պատրաստ լինենք, որովհետև հունվարի 1-ին ամբողջությամբ նոր համակարգին անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է: Խնդրում եմ՝ քննարկեք միասին՝ ինչպես եք անում, որ այս թվերը կտրուկ սկսեն աճել»,- հանձնարարեց Ավինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular