ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դարձել է տրանսգենդերների (ԼԳԲՏ) կառավարություն , news.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Ալեքսեյ Նաումովը մեկնաբանելով տրանսգենդերների մրցույթին Հայաստանի ներկայացուցչի մասնակցության առաջին դեպքը: Փորձագետի խոսքով Երևանի իշխանությունները հայ հասարակությանը պարտադրում են արևմտյան օրակարգը առանց հաշվի առնելու նրա շահերը։

«Փաշինյանի իշխանությունը դարձել է տրանսգենդերների իշխանության հոմանիշը: Թեև դրանում մեղավոր չեն ոչ իրենք՝ տրանսգենդերները, ոչ էլ սովորական հայերը, ովքեր պարզապես ուզում են նորմալ կյանքով ապրել, բայց Փաշինյանը թույլ չի տալիս նրանց հանգիստ ապրել և պարտադրում է արևմտամետ օրակարգ, որը չի համապատասխանում հայ հասարակության շահերին»,- ասել է Նաումովը։

Փորձագետը հավելել է, որ հայ տրանսգենդերների կողմից լուրջ սպառնալիքներ չկան, քանի որ այդ մարդիկ սովորաբար չեն մտնում հասարակական դաշտ, սակայն ավանդական հասարակությանը ագրեսիվ կերպով քաղաքական օրակարգ պարտադրելը լավ ավարտ չի ունենում։ Հասարակությունը, ենթադրել է քաղաքագետը, կդառնա նյարդային, հեշտությամբ հրահրվող, իսկ դրա արդյունքում քաղաքական օրակարգն ավելի խոցելի կդառնա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Գզրոյանը կմասնակցի տրանսգենդեր աղջիկների գեղեցկության մրցույթին։ Այդ Miss Star International միջոցառումը կանցկացվի Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular