ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«ՀՀԿ-ն պայքարում է ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության համար։ Պաշտոններն ու մանդատներն առաջնային չեն, այս առումով մեր սկզբուքնը նույնն է։

Բագրատ Սրբազանը փորձում է լինել անկանխատեսելի՝ խառնելով իշխանության և տարբեր քաղաքական ուժերի խաղաքարտերը։ Անկանխատեսելիության գործոնը, ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ ներքաղաքական պայքարում կարող է ակտիվ հրման գործոն լինել։ Դա պլյուս է։ Բագրատ Սրբազանը կարծում է, որ հիմա կարելի է հասնել մայիսի իրավիճակին, դրա ազդակները տեսնում է»,- նշել է պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular