ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ Ռայդեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որոնք մեծացրել են տարածաշրջանային ավելի ընդգրկուն պատերազմի վտանգը։

Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը չի հստակեցրել, թե որքան լրացուցիչ ուժեր են տեղակայվելու կամ ինչ խնդիրներ են նրանց հանձնարարվելու:

Ներկայումս տարածաշրջանում կա մոտ 40,000 ամերիկացի զինվոր:

«Մերձավոր Արևելքում աճող լարվածության պատճառով և նախազգուշական նկատառումներից ելնելով՝ մենք փոքր քանակությամբ լրացուցիչ ամերիկացի զինծառայողներ ենք ուղարկում առաջ, որպեսզի ուժեղացնենք մեր ուժերը, որոնք արդեն գտնվում են տարածաշրջանում։

Բայց գործառնական անվտանգության նկատառումներից ելնելով, ես չեմ մեկնաբանի և մանրամասներ չեմ  հայտնի»,-ասել է Ռայդերը:

Պենտագոնը նաև կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին լքել Լիբանանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular