ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում կսկսվի ստորագրահավաք Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նպատակով։ Միաժամանակ, նախօրեին Հայաստան էր այցելել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով հիշեցրել էր, թե ինչ օգուտներ է ստանում երկիրը ԵԱՏՄ-ին անդամակցությունից:

Ինչպես ng.ru-ին ասել է Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը, իշխանությունները դժվար թե աջակցեն հանրաքվեին, բայց, եթե նույնիսկ այն անցկացվի, հայկական քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր բան չի հայտնվի։ «Իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայաստանը Եվրոպային կմոտենա այնքան, որքան ցանկանում է Եվրոպան։ Ուստի, նույնիսկ ԵՄ-ին անդամակցելու հաջող հանրաքվեն ոչ մի կերպ չի օգնի եվրաինտեգրմանը: Եվրոպան պատրաստ չէ, Հայաստանն ինքն էլ չի համապատասխանում եվրոպական պահանջներին»,- կարծում է Եվստրատովը։

Արդյունքում, ըստ փորձագետի, ամեն ինչ կարող է ավարտվել այնպես, ինչպես Վրաստանի դեպքում, որի իշխանությունները նախ երկար տարիներ իրենց երկիրը տարան դեպի Եվրամիություն, ապա դադարեցրին այդ գործընթացը։ «Եվրոպայի անվճռականությունն ու սնոբիզմն ինքնին կարող է հանգեցնել նույն բանին, որն է խոստումներից հոգնած հասարակության կողմից իշխանափոխության և Եվրոպայից և ընդհանուր առմամբ արևմտյան վեկտորից շրջվել»,-ասել է ռուս-հայկական համալսարանի դոցենտը:

Հայ քաղաքական վերլուծաբան Տիգրան Քոչարյանն էլ կարծում է, որ երկրի տնտեսական ցուցանիշները միայն հաջողության տեսք ունեն, մինչդեռ իրականում իրավիճակն այլ է։ «Հայաստանի ՀՆԱ-ի աճը և Ռուսաստանի հետ նրա տնտեսական փոխգործակցությունը հիմնականում կապված է վերաարտահանման և զուգահեռ ներմուծման հետ։ Եթե ​​չլինեին Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները, ապա նման բան չէր լինի։ Միաժամանակ, Հայաստանի բնակչությունը գլոբալ առումով դրական տեղաշարժեր չի զգում, ընդհակառակը, պաշտոնական տվյալներից դատելով արդյունաբերական արտադրության ցուցանիշը նվազում է: Շահում են միայն մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում են այդ գործառույթներով»,- պարզաբանել է փորձագետը ng.ru-ի հետ զրույցում:

Ըստ Քոչարյանի Ռուսաստանի իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, որ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը կարող է հետ պահել Հայաստանին դեպի Արևմուտք շրջվելուց։ Մասնավորապես, քաղաքական և ռազմաքաղաքական առումներով Երևանն արդեն իսկ հեռացել է Մոսկվայից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular