ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում Ադրբեջանում պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ։ «Hayqnews»-ին տված հարցազրույցում ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Պաշտպանության նախկին նախարարը նշել է, թե գերիների մասին բազմիցս է խոսել։ «Մեր երկրի ղեկավարը չի հասկանում, որ պատասխանատու է ՀՀ ցանկացած քաղաքացու համար, հատկապես, երբ վերջինս գերության մեջ է։ Ես միայն իր վրա չեմ զարմանում։ Շատերն այսօրվա գերիների հետ սեղան են նստել, հաց են կիսել, կենաց են խմել։ Դա վերաբերում է թե գործող, թե՛ նախկին ղեկավարներին, և այսօր բերանները ջուր առած, նստած են։ Արցախից եկել, մարդ են դարձել, մոռացել են, որ արցախցի են։ Մի բան խոսեք»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը։

Գեներալ-մայորը նկատում է, թե հայ ժողովուրդը դեռևս չի կարողացել գնահատել կատարված ողբերգությունը։ Միգուցե, կանցնեն տարիներ, նոր կհասկանան, թե ինչ է կորսվել։ Արշակ Կարապետյանը զարմանքով նշել է, թե այդ փաստը չի հասկանում նաև երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձը, որն անմիջականորեն պատասխանատու է իր ենթակաների արածի համար։

Գեներալ-մայորը նկատել է, որ Արցախի կորուստը բերեց նրան, որ մենք տարածաշրջանում ոչինչ չենք ներկայացնում։ Կար Արցախի հարց, և դրա շուրջ պտտվում էին բոլոր իրադարձություննները, և մենք ձայն ունեինք։ Իսկ այսօր չունենք։ Չենք կարողանում լուծել նաև մեր սահմանների հարցը։

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ասում է, թե Արցախի հայաթափմամբ կոպտորեն խախտվել է ՀՀ Սահմանադրությունը։ «Օրենքը կարող է դուր չգալ, կարող ես քննադատել, բայց պարտավոր ես շարժվել այդ օրենքով։ Լինել իշխանության ղեկին նշանակում է, որ պետք է գործես օրենքի սահմաններում»,- ասել է Կարապետյանը, հիշեցրել, որ Սահմանադրությամբ ամրագրված էր, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, նաև այսօր. «Ճիշտ է, այս պահին այնտեղ հայ չի ապրում, դուրս են եկել, բայց օրենքը դա է ասում։ Նա իրավունք չուներ հրաժարվել Արցախից։ Եվ դրա համար պետք է պատասխան տա»։ Ըստ Կարապետյանի, ՀՀ քաղաքացիները նաև չեն հասկացել, որ անկախ են։

Խոսելով Արցախի պաշտպանության բանակի մասին՝ Արշակ Կարապետյանը նշում է, թե Արցախում մեծ քանակությամբ զենք է եղել։ Որոշ ստորաբաժանումներ դիմադրել են Ադրբեջանին, բայց ընդհանուր բանակի կողմից դիմադրություն չի եղել։ Եվ դրա մեղավորն էլ ՀՀ գործող իշխանություններն են, քանի որ Արցախի Պաշտպանության բանակը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում էր, իսկ ՊԲ հրամանատարն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի գլխավոր շտաբի պետին։ «Հեքիաթները, թե Արցախի իշխանությունները չեն կազմակերպել, հրաման չեն տվել, սուտ է։ Դավաճաններին պետք է փնտրել Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ։ Համարյա 17 հազարանոց բանակը չի դիմադրում, ասում են՝ 2 հազար ռուսն ինչո՞ւ չեն կրակել»,- դառնացած նշում է Կարապետյանը։

Նա խոսել է նաև արցախահայության վերադարձի մասին, ընդգծել, թե մեծ են շանսերը, որ Արցախը լինի հայկական տարածք։ Իսկ դրա համար մի քանի պայման է անհրաժեշտ։ Առաջինը, որ փողոցով իշխանության եկածները հեռանան։ Երկրորդ պայմանն էլ, որպեսզի դա ցանկանա հայ ժողովուրդը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև Համահայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ «Մենք ոչ թե ՀԱՊԿ մտել ենք, մենք ՀԱՊԿ-ը ստեղծողներից ենք։ Եթե ՀԱՊԿ-ը իր խնդիրը չի կատարում, մեղավորը ստեղծողներն են։ Ինչ-որ բան դուր չի գալիս, փոխեք, մտեք առաջարկություններով, փոփոխություներ կատարեք, պարտադրեք»,- ասել է Կարապետյանը։

Պաշտպանության նախկին նախարարը խոսել է սահմանազատման մասին, նկատել, որ ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել։ «Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Եթե հիմա նկարեն էլ այդ իրավունքը, միևնույն է՝ պատասխան են տալու»,- նշել է նա։

Գեներալը նկատել է, թե Հայաստանում շատ վատ մթնոլորտ է, բոլորը բոլորի վրա գրում են։ «Ցավոք, այսօր դավաճանությունը շարունակվում է։ Այժմ էլ Սյունիքի միջանցքի շուրջ։ Առաջին օրվանից ասում եմ, որ դա ամերիկացիներին է պետք, որ շրջանցեն Ռուսաստանը»,- նշել է Կարապետյանը։ Նա նշել է, որ տարածաշրջանում այսօր նոր դաշինք է ձևավորվում՝ Ռուսաստան-Իրան, և Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ մտնի այդ դաշինքի մեջ, գտնում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular