ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 27-ին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ելույթ ունենալով Ալավերդի քաղաքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու»:

Սակայն Փաշինյանի վերոնշյալ ելույթի ժամանակ իրականում խմելու ջուրն արդեն թանկացել էր, պարզապես համաձայնություն էր ձեռք բերվել՝ թանկացումը կիրառել 2024 թվականից։ Դրա դիմաց գործադիրը համաձայնել էր նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները։

Այս խոստումից հետո Հայաստանում խմելու ջուրը երկու անգամ թանկացավ՝

2022թ․ հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով

2023թ․ հունվարի 1-ից՝ 9 դրամով

2024 թվականի հունվարի 1-ից խմելու ջուրը էժանացել է 2,47 դրամով և կազմել 206 դրամ։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, որը խոստանում էր մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնել, խաբեց, քանի որ ջուրը թանկացրել է շուրջ 30 դրամով, էժանացրել՝ 2,5 դրամով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular