Բլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը ՆյուՅորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու ԱրարատՄիրզոյանի հետ՝ առաջ մղելու այն, ինչը համարվումէ խաղաղության բանակցությունների «վերջնականփուլ»: «Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչպիսին կլինի «վերջնական փուլը» կամինչպիսին կարող է լինել դրա հնարավոր ելքը։ Այս մասին Պետդեպարտամենտը որևէմեկնաբանություն չի տվել»,- գրել է «Թուրան» գործակալությունը:
Նախարարներ Արարատ Միրզոյանը և ՋեյհունԲայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայիվեհաժողովին: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենըվերջերս առանձին հեռախոսազրույցներ է ունեցելՀայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ողջունել կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատումըկարգավորելու համաձայնագիրը:
Նախարարների հանդիպման պաշտոնականհաստատում առայժմ չկա, թեպետ փորձագետներըչէին բացառում, որ ԱՄՆ-ը փորձելու է հանդիպումկազմակերպել՝ տպավորություն ստեղծելու, թեկարգավորման բանալիները գտնվում են իրձեռքում։ Ուշագրավ է, որ ոչ Երևանը, ոչ Բաքուն մինչՄԱԿ-ի գագաթնաժողովը չեն հաստատելհանդիպման հնարավորությունը։ Ինչը վկայում է, որկողմերը շահագրգռված են Ռուսաստանինտարածաշրջանից դուրս մղելու, կարգավորումնարևմտյան հարթակներում իրականացնելուհարցում։