ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսական զորքը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը․
«Ես ունեմ նման ինֆորմացիա արևմտյան դիվանագիտական խողովակներով։ Եթե ստում եմ, իշխանությունները թող հերքեն։
Պետքարտուղարության այդ պահանջին հաջորդել է ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի վերջին հայտարարությունը։ Ամերիկացիներն անթաքույց զբաղված են միջին միջանցքի լոբբինգով, որը Տրանսկասպյան ճանապարհն է։ Օբրայենն անկեղծ ասաց, որ նախագծի նպատակն է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում նվազեցնել Չինաստանի, Իրանի ու ՌԴ ազդեցությունը։
Փաշինյանի առջև դրված պահանջը կարող եք տեղավորել սրա ու պահնորդական մասնավոր ընկերության մասին խոսակցությունների շրջանակում»,- նշել է քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․