Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում անվանվել են «աղանդավորական քարոզ». «Մշուշոտ ու տագնապալի ապագա»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում ավելի շատ հիշեցնում էր «աղանդավորական շարժման ղեկավարի քարոզ, քան պետական գործչի հայտարարություն»։ Այդ մասին ասել է հայ դիվանագետ, նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գրում է eadaily.com-ը։ «Ելույթն ինքնին խղճուկ էր և բովանդակությունից զուրկ: ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովը կազմակերպվել էր սպառնալիքների, այդ թվում անվտանգության սպառնալիքների քննարկման նպատակով, սակայն, ցավոք սրտի, մեր պետության ղեկին կանգնած մարդու ելույթն ավելի շատ նման էր աղանդավորական շարժման ղեկավարի քարոզի, քան պետական գործչի ելույթի, ով շահագրգռված է լուծել իր պետության խնդիրները և առաջ մղել երկրի շահերը միջազգային ասպարեզում»,- ասել է նա։
Նախկին դեսպանի գնահատմամբ Փաշինյանի ելույթը բավականին համահունչ էր իր «ջայլամի քաղաքականությանը» և դե ֆակտո կոչ էր «ասել այն, որ ամեն ինչ լավ է լինելու, պետք է հավատալ դրան»։
Բնականաբար, շարունակել է Աղաջանյանը, նման ելույթը միջազգային ասպարեզում որևէ ազդեցություն չի ունենա: Այդ ամբիոնից յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր խնդիրներն ու իր այն դիրքորոշումը, որը համարվում է գալիք տարվա արտաքին քաղաքականության մեկնարկային կետը։ Այդ տեսանկյունից անիմաստ է նաև խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակության մասին։ «Տպավորություն էր, որ դա հապճեպ շարադրված ելույթ էր, որը նպատակ ուներ արդարացնել Նյու Յորքում իր հայտնվելու փաստը։ Բայց ակնհայտորեն պատճառը բուն համաժողովին մասնակցելը չէր»,- ասել է Աղաջանյանը։
Նրա գնահատականներով, իրական պատճառը ամերիկյան հարթակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու մտադրությունն էր, բայց վերջինս օգտվելով Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ընտրություններից Նյու Յորքում չէր։ Արդյունքում ամերիկացիները փորձեցին որոշակի առաջընթաց ապահովել գոնե հայ-թուրքական ճանապարհին։ Աղաջանյանը, սակայն, վստահ չէ, որ այդ նախաձեռնությունն իրեն կարդարացնի:
«Անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր գործոն: Արևմուտքի աշխարհաքաղաքական կշռի և ազդեցության նվազման պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը ռիսկի չեն ենթարկի իրենց Արցախի հանձնման և Ալիևի էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների վրա Արևմուտքի աչք փակելու դիմաց ստանձնած պարտավորությունների իրականացմամբ»,- նշել է նա հավելելով, որ «հիմա Թուրքիան և Ադրբեջանը, ելնելով իրավիճակի անորոշությունից, փորձում են խուսափել ստանձնած պարտավորությունների կատարումից»:
Նշենք, որ Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական թեզը «Կա ապագա» պնդումն էր, որը վերջին խորհրդարանական ընտրություններում նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարգախոսն էր։ Հայ փորձագետները, ոչ առանց պատճառի, պնդում են, որ Փաշինյանի կուսակցությունը չի կատարել ընտրողներին տված իր հիմնական խոստումները։ Եվ հետևաբար Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ապագան չափազանց մշուշոտ է ու տագնապալի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը