Սահմանամերձ գյուղերում գազի և էլեկտրաէներգիայի ծախսը մասնակի կփոխհատուցվի նաև 2025-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերին նաև 2025 թվականին կոմունալ ծախսերը հոգալու համար պետական աջակցություն տրամադրելու ծրագիրը։ Հայաստանում սահմանամերձ 82 բնակավայր կա։
Սահմանամերձ տարածքներում բնակվել ցանկացող արցախցիներին լրացուցիչ նպաստ կտրվի:
Կշարունակվի բնակիչներին անշարժ գույքի հարկի (ադրբեջանական կողմի հրետակոծության տակ գտնվող հողերի մասով) ամբողջական փոխհատուցում տրամադրելը, իսկ գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագնի դեպքում փոխհատուցումը կլինի մասնակի։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 988 մլն 933 հազար դրամ։