ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին դիմողների թիվը սպասվածից մեծ է. կհատկացվի ևս 450 մլն դրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշում, որով կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը:

Ըստ հիմնավորման՝ 2024 թ. համար ծրագրերի տարեկան հաստատված բյուջեն 1 մլրդ 206 մլն դրամ է, սակայն օգոստոսի 7-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1646 շահառու, որոնց վճարվել է շուրջ 1 մլրդ 205 մլն դրամ, որից 205-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով, 464-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 977-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով։

Այս ցուցանիշները պայմանավորված են ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրից երկրորդ անգամ օգտվող շահառուների թվով, 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 2 մլն դրամ։

Որոշմամբ առաջարկվում է ծրագրերի շրջանակներում 2024 թ. հուլիսի 15-ից հետո դիմած և երրորդ եռամսյակում դիմող շուրջ 672 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 450 մլն դրամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular