ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ

ՖՈՏՈ

Օդաչորացուցիչը կլիմայի վերահսկման սարք է, որը կարգավորում է սենյակային օդի ջերմաստիճանը և խոնավությունը:

ԱՄՆ-ից գյուտարար Ուիլիս Քարիերն է 20-րդ դարի սկզբին ստեղծել սարք, որը նախատեսված էր Բրուքլինի տպարանների աշխատանքային սենյակներում ջերմաստիճանը կարգավորելու և օդի խոնավությունը նվազեցնելու համար, քանի որ այնտեղ առկա էր չափազանց բարձր խոնավություն: Օդի բարձր խոնավությունը նպաստում էր նրան, որ թանաքը տարածվում էր թղթի վրա, ինչն էլ իր հերթին խանգարում էր բարձրորակ տպագրությանը։ Օգտագործելով ֆիզիկայի օրենքները (օդ-գազային խառնուրդների խոնավության նվազում, երբ ջերմաստիճանը նվազում է), Քարիերը հորինել է օդաչորացուցիչ, որն ունակ էր նվազեցնել խոնավության մակարդակը տպարանում մինչև 55 տոկոսի։ Սարքը կոչվում էր «քարշիչ սարք», և 1902 թվականին հաջող փորձարկումից հետո հանվել է վաճառքի։ Ըստ էության, դա օդորակիչ էր, որը կարող էր ոչ միայն չորացնել օդը, այլ նաև անհրաժեշտության դեպքում իջեցնել ջերմաստիճանը բնակելի տարածքներում և արդյունաբերական ձեռնարկություններում։

Մեր օրերում օդաչորացուցիչները տարածված են ինչպես սովորական մարդկանց բնակարաններում, այնպես էլ ձեռնարկություններում։ Շատ հաճախ շատերին հետաքրքրում է այն, թե դրանց որ տեսակն ընտրել, քանի որ այսօր կան գործողության սկզբունքով տարբեր մի քանի տեսակների օդաչորացուցիչներ:

Ադսորբցիոն տեսակի օդաչորացուցիչ

Այս տեսակը պարունակում է հատուկ ներծծող նյութ, որը կլանում է օդի խոնավությունը: Այս մեթոդի հիմնական առավելություններից մեկն այն է, որ որքան շատ է սենյակում խոնավությունը, այնքան ավելի արագ է չորանում օդը: Այդ սարքերի մեծ մասն էլեկտրականություն չի օգտագործում և աշխատում է անաղմուկ: Բայց պետք է խոստովանել, որ կան նաև թերություններ: Այն բանի պատճառով, որ սարքը խոնավություն է ներծծում, ներծծող նյութն անհրաժեշտ է հաճախակի փոխել, և այդ պատճառով նման սարքերը հաճախ օգտագործվում են լոգարաններում և զուգարաններում:

Կոմպրեսոր տեսակի օդաչորացուցիչ

Այս սարքը գործում է սառնարանային սկզբունքով: Սենյակից խոնավ օդն ուղղվում է հատուկ հովացվող ռադիատորի վրա, որի վրա խոնավությունն արագ կուտակվում է և մտնում հատուկ տարա։ Այնուհետև մաքրված օդն անցնում է ջեռուցվող ռադիատորի միջով և վերադառնում սենյակ նորմալ ջերմաստիճանում: Այդ սարքերը տարբերվում են չորացման հզորությամբ, դրանք հաճախ համալրվում են ներկառուցված հիդրոստատներով, որոնք չափերով մեծ են, թեև գործում են գրեթե անաղմուկ:

Պելտիեր տեսակի օդաչորացուցիչ

Այս սարքերը գործում են այնպես, ինչպես կոմպրեսորային և ադսորբցիոն սարքերը, սակայն գոլորշակլանիչի փոխարեն օգտագործում են այսպես կոչված Peltier տարրը։ Այդ տարրը հիմնված է հովացման կիսահաղորդչային կառույցների վրա, որոնց միջով անցնում է էլեկտրական հոսանքը: Այս սարքերն աշխատում են գրեթե անաղմուկ, սակայն դրանց արդյունավետությունն ավելի ցածր է, քան կոմպրեսորային օդաչորացուցիչներինը:

Պտտվող ադսորբցող օդաչորացուցիչ

Այս տեսակը համատեղում է նախորդ երկու տեսակների գործառնական մեթոդները: Երկու օդային հոսքեր միաժամանակ անցնում են ռոտորով, որը լցված է խոնավության կլանիչով։ Խոնավ օդը ռոտորով անցնելիս, խոնավության մեծ մասը թողնում է ներծծող նյութի մեջ: Այդ սարքերը որոշակիորեն ավելի անաղմուկ են և օգտագործում են փոքր քանակությամբ էլեկտրաէներգիա համեմատած կոմպրեսորային սարքերի հետ:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular