ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մայր Հայաստանի» աննախադեպ այցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես գիտենք, ցանկացած երկրի իմիջն իր սահմաններից դուրս սովորաբար ձևավորվում է նրա առաջնորդի կերպարի միջոցով։ Օրինակ դրսում Ռուսաստանի կերպարն անձնավորում է Պուտինը, Թուրքիայինն Էրդողանը, Չինաստանինը Սին և այլն։ Որոշ երկրներում այդ կերպարը ձևավորում է ոչ միայն առաջնորդը, այլ նաև նրա ճանաչված հակառակորդը։ Օրինակ ԱՄՆ-ում պայքար է ընթանում Թրամփի և Հարիսի միջև առ այն, թե ո՞վ է առաջիկա տարիներին անձնավորելու երկրի իմիջը, գրում է anna-news.info-ն։

Հայաստանի կերպարը վերջին տարիներին անձնավորել է Փաշինյանը, ով իր գործողություններով գործնականում տապալել է դա։ Այդ ընթացքում երկիրը կորցրել է ոչ միայն իր սուբյեկտիվությունը, այլ նաև մոտեցել է մի վտանգավոր կետի, որին կարող է հաջորդել հայկական պետության իսպառ անհետացումը։ Բայց պետք է նշել, որ Հայաստանի այսօրվա իրական կերպարը ոչ մի ընդհանուր բան չունի Փաշինյանի կերպարի հետ, քանի որ հայ հասարակության մեջ սկզբունքային փոփոխություններ են տեղի ունեցել, հասկացվել է, որ ներկայիս ընթացքով երկիրը չի կարող ապագա ունենալ։ Այսօր Փաշինյանի թիմը պաշտոնապես իշխում է, բայց հասարակությունը պահանջում է կտրուկ փոփոխություններ՝ իշխանության և քաղաքականության։ Հասկանալի է, որ Հայաստանից դուրս այդ փաստն ակնհայտ կդառնա հաջորդ ընտրություններից հետո։

Ի տարբերություն իշխանությունների, հայ ժողովրդի վերաբերմունքը միջազգային քաղաքականության արտաքին սուբյեկտների նկատմամբ բոլորովին այլ է։ Հայ ժողովուրդը գնահատում է Ռուսաստանի հետ բարեկամությունը և չի մոռանում եղբայրական հարաբերությունների 200-ամյա պատմությունը։ Հայերը շատ զգայուն են ընդհանուր ավանդական ազգային արժեքների պահպանման նկատմամբ, որոնք պաշտոնական Երևանը փորձում է ոչնչացնել։

«Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակության Դոնբաս կատարած ուղևորության հիմնական նպատակը ռուս հասարակության աչքում Հայաստանի նոր կերպարի ձևավորումն էր։ Ավելին, ըստ բոլոր հարցումների, հայ հասարակության վերաբերմունքը ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ այնպիսին է, որ մեծամասնությունն աջակցում է Ռուսաստանին, իսկ ոմանք չեզոք են համարելով, որ այդ հակամարտությունն իրենց չի վերաբերվում։ Այլ դիրքորոշում հայ հասարակության մեջ պարզապես չկա։ Հայաստանի գործող իշխանությունների պահվածքը ոչ մի ընդհանուր բան չունի հայ ժողովրդի իրական կարծիքի հետ։ Իսկ այն, թե ինչպես եղավ, որ իշխանությունը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, այլ քննարկման թեմա է։ Այցը կրում էր բարեկամական և մարդասիրական բնույթ։ «Մայր Հայաստան»-ը իրեն հյուր չէր զգում, քանի որ արժանացել էր ջերմ ընդունելության թե՛ քաղաքական ղեկավարության, թե՛ շարքային քաղաքացիների կողմից։ Կա հույս, որ այդ այցը Դոնբաս կօգնի փոխել Փաշինյանի կողմից վարկաբեկված Հայաստանի պատկերը ռուսների համար։ Պետք է հուսալ, որ շատ մոտ ապագայում ոչ միայն կփոխվի Հայաստանի իմիջը, այլ նաև հնարավոր կլինի ազդել հենց Հայաստանի զարգացման վրա։ Այդ դեպքում ռուսների և հայերի միջև այլևս չի լինի թյուրըմբռնում, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային ուղղվածություն ունեցող դեմոկրատական ​​ուժերը կկարողանան համատեղ կերտել իրենց ժողովուրդների ապագան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular