ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երթևեկության փոփոխություն է կատարվելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

 Փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։

Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են համապատասխան գծանշումներ, և տեղադրվելու են ճանապարհային նշաններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular