ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահ Էրդողանը Նյու Յորքից վերադարձի ճանապարհին հարցազրույց է տվել թուրք լրագրողներին, հայտարարել, թե Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։

Նա հայտարարել է, թե Երևանը խնդրել է Անկարայի աջակցությունը՝ նպաստել խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ կնքմանը։ «Եթե ​​դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Տակավին օրեր առաջ նույն Էրդողանը «Թուրքական տանն» ընդունել էր Փաշինյանին, նրան նվիրել իր գրած գիրքը, զարմացել Փաշինյանի դեմքի հրճվանքից։ Թուրքիան, որ 44-օրյա պատերազմից հետո բոլոր ջանքերը գործադրում է Հարավային Կովկասն իր գերիշխանության տակ վերցնելու համար, կարող է ցնծալ. Հայաստանի իշխանությունները դարձել են Անկարայի խամաճիկներն ու խնդրարկուները։ Նույն այդ Թուրքիան վերջին շրջանում բազմիցս է հայտարարել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իր նկրտումների մասին։

Եթե Փաշինյանին ու նրա վարչախմբին շուտափույթ չհեռացնեն իշխանությունից, ապա Հայաստանին հերթական արհավիրքն է սպասվում, իսկ կոլաբորացիոնիստական իշխանությունը միայն դրան է տանում երկիրը։ 

Ջեմմա Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular