«Հրապարակ» թերթը գրում է. Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից նախօրեին բերման ենթարկված մոտ 2 տասնյակ անձանց մեծ մասին հարցաքննել՝ բաց են թողել: Երեկվա տվյալներով, ՁՊՎ-ում` ձերբակալված անձանց պահման վայրում են մնացել նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը։ Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ մեզ ասացին. «Առայժմ ոչինչ չենք կարող ասել»: Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ դեռ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ՁՊՎ-ում պահվողները վկայի կարգավիճակ ունեն:
72 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ կփոխվի՞ նրանց կարգավիճակը՝ վկայից մեղադրյալի, թե՞ ազատ կարձակվեն։ Խոսվում է, որ ռեկտորին կասկածում են ուսանողներին՝ կաշառքի դիմաց, գնահատականներ նշանակելու, հովանավորչության մեջ: Հաստիքներ են բացվել, աշխատավարձ դուրս գրվել, բայց մարդիկ աշխատանքի չեն գնացել, ռեկտորի որդին էլ վարորդ է գրանցված եղել՝ 55 հազար դրամ աշխատավարձով, բայց բուհում նրան չեն տեսել։ Այլ վատնումների մասին էլ են խոսում, սակայն սրանք կասկածներ են, որ պետք է հաստատվեն։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։