ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը

ՍՊՈՐՏ

Սեպտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանը «GOLD'S GYM» սպորտային համալիրի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «Երևանի գունավոր վազք» (YEREVAN COLOR RUN) ավանդական վազքարշավը՝ 1 կմ, 5 կմ և 10 կմ մրցատարածություններով: Այս մասին հյատնում են Երևանի քաղաքապետարանից։

«Վազքարշավի մեկնարկը լինելու է առավոտյան ժամը 9։00՝ Վազգեն Սարգսյան 2 հասցեից:  Երթուղին անցնելու է Վազգեն Սարգսյան-Նալբանդյան-Կորյուն-Աբովյան-Իսահակյան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով:

Վազքարշավի ընթացքում նշված փողոցները ավտոտրանսպորտային միջոցների համար փակ են լինելու:

Մանրամասն տեղեկությունների և հայտ ներկայացնելու համար զանգահարել 055 991022 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular