Իրանի գերագույն առաջնորդ տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի մահվան մասին լուրերից հետո տեղափոխվել է անվտանգ վայր, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրները, մասնավորապես, նշել են, որ Իրանը մշտական կապի մեջ է Հեզբոլլահի և տարածաշրջանային այլ շարժումների հետ՝ հետագա գործողությունները որոշելու համար այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Նասրալլահի մահվան մասին:
Իսրայելական բանակի տվյալներով՝ սպանվել են նաև խմբավորման հարավային ճակատի հրամանատար Ալի Կարաքին և շարժման մյուս հրամանատարները։
Իրանի կողմից աջակցվող շիա խմբավորումը դեռ չի մեկնաբանել Նասրալլայի մահվան մասին տեղեկությունները: