ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտվեն. հարցվածների 49 տոկոսը Փաշինյանի կառավարությանն է մեղադրոոմ Արցախը հանձնելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր բնակչության 49 տոկոսը կարծում է, որ մեկ տարի առաջ Արցախի հայաթափման պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն է։ Այս մասին են վկայում «Փաստինֆոյի» յութուբյան ալիքում անցկացված հարցման արդյունքները։

Մենք մեր հետևորդների ուղղել էինք հետևյալ հարցը. «Արցախի դեմ ուղիղ մեկ տարի առաջ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով այսօր Արցախը հայաթափվել է։ Ձեր կարծիքով, ո՞վ է պատասխանատու բռնի տեղահանության համար»։

Հարցմանը մասնակցած 6400 մասնակիցների 34 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մտածված Արցախը հանձնեց Ադրբեջանին, ևս 15 տոկոսը վստահ է, որ պատասխանատու են գործող իշխանությունները՝ իրենց վարած քաղաքականությամբ։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 29 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանը չի կատարել իր խաղաղապահ առաքելությունը, ևս 19 տոկոսն, այնուամենայնիվ, տեսնում է նախկին իշխանությունների պատասխանատվությունը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 3 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Հատկանշական է, որ մեկնաբանություններում շատերը նշել են, որ Արցախի կորստի համար բոլորն են պատասխանատու, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։

Այնուամենայնիվ, շատերը հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին են մեկնաբանություններ թողել։ Մասնավորապես, օգտատերերից մեկը գրում է՝ «Երբ Հայաստանի ղեկավարը փակում է Արցախի ստատուսի թեման եւ ճանաչում է այն Ադրբեջանի մաս, ոչ մի ռուս չի կարող պաշտպանել Արցախը, դա մտածված քայլ էր նիկոլի կողմից Արցախը հանձնելու գործում»։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Միայն դավաճան Նիկոլը՝ Արևմուտքի հետ միասին»:

Օգտատերերից մեկն էլ մեկնաբանություն է թողել՝ գրելով. «Միանշանակ, «նիքոլլ էլչիբեի փաշօգլուն» է հանձնել, վաճառել Արցախը։ Բայց մենակ չէր կարա դա անել։ Իշխանափոխությունից հետո շատ բաներ կբացահայտեն, չնայած, որ հիմա էլ շատ լավ գիտեն»։

Կան նաև հետևորդներ, ովքեր վստահ են Փաշինյանի անմեղության մեջ. մասնավորապես մեր հետևորդներից մեկը գրել է. «Իսկ ինչ պետք է աներ Փաշինյանը, երբ բոլորը դեմ էին դուրս եկել, ներառյալ անիծյալ Ռուսաստանը, կռվեր մինչև վերջին հայը?»։

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular