ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Բեյրութում տիրող իրավիճակով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ  գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Բեյրութում   տիրող իրավիճակով և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ  գլխավոր քարտուղարը խիստ անհանգստացած է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրման կապակցությամբ, բռնություններին պետք է վերջ տրվի՝ անհապաղ, կողմերը պետք է հետ քաշվեն անդունդի եզրից։ Լիբանանի ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը չեն կարող թույլ տալ, որ լայնածավալ պատերազմ սկսվի»,- ասել է Գուտերեշի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Իսրայելը զանգվածային գրոհներ է իրականացնում Լիբանանի ուղղությամբ, հազարավոր զոհեր կան, մեծամասամբ՝ խաղաղ բնակչության շրջանում։ Այսօր էլ  իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդներից Հասան Նասրալլան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular