«Հելեն» փոթորկի հետևանքով 44 մարդ է զոհվել ԱՄՆ-ում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի հինգ նահանգներում «Հելեն» փոթորկի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։
Զոհերը Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի բնակիչներ են, այս նահանգներում, ինչպես նաև Թենեսիում ջրհեղեղներ են, ավերվել են տներ, տապալվել են ծառեր։ Ջորջիայում, Ֆլորիդայում և Հարավային Կարոլինայում փոթորկի հետևանքով ավելի քան 3 միլիոն տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։
4-րդ աստիճանի ուժգնության «Հելեն» փոթորիկը այժմ թուլացել է, շարժվում է դեպի Կենտուկի և Թենեսի նահանգներ։