ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար Հոռոմի խաչմերուկում. կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Ֆ.-ի վարած «Mercedes» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Ղ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Ա.-ի վարած «Infinity» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լիլիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, իսկ «Opel»-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, լքել է դեպքի վայրը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular