ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏՏ ոլորտի աշխատողների պայքարը Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք արդեն գրել ենք, որ BostonGene-ն ազատվել է իր աշխատակիցների 20 %-ից, որը կազմում է մոտավորապես 100 մարդ։ Այս մասին հայտնի է դարձել այն Telegram ալիքից, որը ստեղծվել է աշխատակիցների կողմից իրենց շահերը պաշտպանելու համար։ Ղեկավարությունը փորձում է կողմերի համաձայնությամբ աշխատանքից ազատել աշխատողներին՝ հարցը քննարկելով յուրաքանչյուրի հետ առանձին, գրում է habr.com-ը։

Երբ աշխատակիցներն իմացել են սկսված կրճատումների մասին և փորձել պայքարել, ղեկավարությունը խորամանկ մանևր է արել: Նա հայտարարել է, որ կհամաձայնի նրանց պայմաններին, սակայն խնդրել է մի երկու շաբաթ ժամանակ տալ բացատրելու համար։ Աշխատողները համաձայնել են, և օգտվելով դադարից մենեջերները շարունակել են գործել և աշխատանքից ազատել այն բոլորին, ում պլանավորել էին ազատել: Դրանից հետո նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանի հետ և որոշել ՏՏ ոլորտի աշխատողների տեղական արհմիության միջոցով գրանցել առաջնային արհմիութենական կազմակերպություն։ Այդ ամենը հնարավորութուն է տալիս.

- աշխատանքային կոնֆլիկտների համար անվճար փաստաբան ունենալ

- ունենալ արհմիութենական վերահսկողություն ընկերության աշխատանքային գործընթացներում

- արհմիությունների ներկայացուցիչները կկարողանան արագ օգնություն ցուցաբերել և արձանագրել աշխատակիցների վրա սպառնալիքների և ճնշումների դեպքերում։

Ոլորտային արհմիությանն անդամակցելուց հետո կներդրվեն մուծումներ, դա ՀՀ արհմիությունների մասին օրենքի պահանջն է։ Ներկա պահին քննարկվում է մուծումների չափը։ Մինչ գրանցումը նախաձեռնող խումբը կհրապարակի իրենց կանոնադրության տարբերակը հաշվի առնելով բոլոր աշխատակիցների մեկնաբանություններն ու ցանկությունները։

Եզրակացություն.

Որպեսզի գործատուն ի հայտ եկած խնդիրները լուծելիս հաշվի առնի նաև աշխատողների շահերը, իրենք՝ աշխատողները, պետք է համատեղ առաջ տանեն իրենց համար ձեռնտու լուծումներ։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դրա համար անհրաժեշտ է արհմիություն: Եթե ​​ցանկանում եք վերահսկել, թե ինչ է կատարվում աշխատավայրում, միավորվեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular