ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ՄԱԿ-ից Իսրայելի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ակնկալում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ակտիվ դիվանագիտական աշխատանք է տարվում Իսրայելին կանգնեցնելու համար:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է առաջարկի ուժային միջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ, եթե Անվտանգության խորհուրդը չկարողանա կանգնեցնել նրա հարձակումները տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։ Նրա խոսքով, այժմ Անկարան ուժեղացված դիվանագիտական աշխատանք է տանում Իսրայելին կանգնեցնելու համար, այդ աշխատանքներում ներգրավված են ԱԳՆ ղեկավարը, Ազգային հետախուզության ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք:

«Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել իսրայելական ավազակության մասին, որն այրում է ամբողջ տարածաշրջանը։ Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն անհրաժեշտ կամք չցուցաբերի, ապա Գլխավոր ասամբլեան ուժի կիրառումը երաշխավորելու լիազորություն ունի, և այդ լիազորությունները պետք է շտապ գործի դրվեն»,-ընդգծել է Էրդողանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular