ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաֆոբիան Հայաստանում նոր մակարդակի է հասնում. ռուսաց լեզուն հանվում է կրթությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքական գործիչները, ըստ երևույթին, հավատացել են արևմտյան երկրների գեղեցիկ խոստումներին և որոշել գնալ իրենց հարևանների՝ Վրաստանի և Ուկրաինայի ճանապարհով, գրում է newsofrussia.ru-ն: Ուրիշ ոչնչով չի կարելի բացատրել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու այդ երկրի ցանկությունը, և դա ըստ Փաշինյանի այն հայտարարության, թե այդ կազմակերպությունն իբր սպառնում է ազգային անվտանգությանը։ Հիմա նոր անբարյացակամ քայլ է բացահայտվել, «առարկայի անվանափոխության» պատրվակով ռուսաց լեզուն աստիճանաբար դուրս է մղվում Հայաստանի կրթությունից։ Ռուսերենը կդասավանդվի ընդամենը 4 տարի՝ 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում:

Իհարկե, Ռուսաստանից հեռացած ռուս բլոգերներն ասում են, որ ամեն ինչ այնպես է, ինչպես և պետք է լիներ, և որ դա «ապագաղութացման» և «կայսերական շովինիզմի» ոչնչացման ճանապարհն է։ Հնչում են հետևյալ փաստարկները՝ «ԽՍՀՄ-ը վաղուց փլուզվել է», և «Հայաստանի ինչի՞ն է պետք ռուսաց լեզուն»։ Պարզապես այդ ամենի ֆոնին դեռևս կան խելամիտ ձայներ, որոնք դեմ են երկու երկրների միջև սերտ շփումների ոչնչացմանը։

Ռուսաստանը և Հայաստանը հարևան երկրներ են: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Հայաստանում ապրում են բազմաթիվ ռուս ընտանիքներ, իսկ Ռուսաստանում հայեր։ Քաղաքական գործիչների ցանկությունը, հանուն շահույթի, խզել դարերի ընթացքում զարգացած երկու երկրների կապերն ակնհայտ հիմարության օրինակ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular