Զինված հարձակում՝ Իրանում. զոհերի մեջ քաղաքապետ և հրամանատար կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում զինված հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 6 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Անհայտ անձանց զինված հարձակման արդյունքում սպանվել է Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշահր շրջանում գտնվող Բենթ քաղաքի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի /ԻՀՊԿ/ հրամանատար Փարվիզ Քադխոդային։
Բացի այդ, հարձակման ժամանակ սպանվել է Բենտի քաղաքային խորհրդի ղեկավար Յուսիֆ Շիրանին, երկու զինվորական և ևս 2 մարդ։ Երկու մարդ ծանր վիրավորվել է։