ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփի Դավոյանի՝ ընթացիկ տարվա եկամուտը 7 անգամով ավելացել է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.  «ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների հետ իր մտերմությամբ եւ ԱԺ-ում անթաքույց նրանց ուղեկցում է տարբեր սենյակներ, դրա համար պատճառներ ունի. տարիներ շարունակ նա մի քրեական վարույթով որպես վկա է անցնում:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներց տեղեկացավ, որ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրում ԱԺ իշխանական պատգամավորը անշարժ գույք չի հայտարարագրել:

Արփի Դավոյանը, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2011 թվականի արտադրության Hyundai մակնիշի ավտոմեքենա, որը գնման եղանակով ձեռք է բերել պատգամավոր դառնալուց հետո՝ 2021 թվականին, եւ մինչ օրս վարում է: Նրա՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 25 մլն 197 հազար դրամ, որը տարվա վերջում զրոյացվել է:

Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա ընթացքում վերադարձված փոխառության գումարը կազմել է 28 մլն 360 հազար դրամ, որը կրկին զրոյացվել է տարվա վերջում: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդներից մեկը կազմել է 865 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 3 մլն 995 հազար դրամ, իսկ մյուսը զրոյական վիճակից դարձել է 1 մլն 458 հազար դրամ:

Որպես կանխիկ գումար ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է 1 մլն 200 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 58 հազար դրամ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 71 մլն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ 7 անգամով ավելի է (2023 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 55 հազար դրամ), որից 9 մլն 995 հազար դրամը Ազգային ժողովից ստացված աշխատավարձն է, 56 մլն 63 հազար դրամը՝ գույքային իրավունքներից ստացված եկամուտը, 2 մլն 421 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից փոխանցում է եղել, իսկ 3 մլն դրամը՝ «ԱԿԲԱ» բանկից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետեւյալ բովանդակությամբ. «2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ գրել էին. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա»։

Այսինքն՝ տարիներ շարունակ Արփի Դավոյանը որպես վկա է մնացել գործով, իսկ եթե նա լիներ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսը՝ վաղուց մեղադրյալ էր դարձել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular