Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են. բանը հասել է գազային ատրճանակին
ԻՐԱՎՈՒՆՔԽաչատուր Աբովյանի անվան հ. 84 հիմնական դպրոցի 7 դասարանի աշակերտները 13-ամյա դպրոցականից գումար են փորձել շորթել և չստանալով ծեծի են ենթարկել նրան, հաղորդում է Armlur.am-ը:
Ավելի ուշ կոնկրետ անձինք Երևանի սրճարաններից մեկում երեխայի հորը՝ Գոռ Առուստամյանի հետ նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպելով սրճարանում:
Նրանք զինված են եղել մահակներով և գազային ատրճանակներով, սակայն նրանց կողմից հարված ստանալով ամուսինը նույնպես դիմել է ուժի և նրանք դիմել են փախուստի:
Համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: