Սիրվարդ Գևորգյանն ազատվել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին Արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատելու որոշումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից:
Ավեկի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները Մինասյանի դեմ ստորագրահավաք են արել և առաջարկել Նիկոլ Փաշինյանին ազատել նրան։ Ավելի ուշ Մինասյանը հայտարարել էր, որ ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել։
Պարզվել էր, որ Սիրվարդ Գևորգյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի դստեր կուրսեցին ու նկարահանվել է նախկին նախագահի հեղինակած գրքով։