«Եվրաքվեն» ձախողման շեմին է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրամիությանը Հայաստանի անդամակցությանհարցով սահմանադրական փոփոխություններիպահանջով ստորագրահավաքը ձախողման շեմին է, արդեն երրորդ շաբաթն է ընթանում, բայցկազմակերպիչները համառորեն հրաժարվում ենհայտնել, թե որքան մարդ է մասնակցելստորագրահավաքին։ «Եվրաքվեի» կազմակերպիչներից Տիգրան Խզմալյանն է երեկֆեյսբուքում հայտնել, իբր իրենց հաջողվել է այսպահի դրությամբ հավաքել ստորագրություններիմոտ կեսը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տեղեկություննիրականությանը չի համապատասխանում։
ԿԸՀ-ն սեպտեմբերին որոշում էր կայացրելստորագրահավաքի համար օրեր նշանակել՝ սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։ 60 օրում հարկավոր է 50 հազար ստորագրությունհավաքել՝ հարցը խորհրդարան մտցնելու համար, իսկ եթե Ազգային ժողովը մերժի, արդեն 50 օրումպետք է 300 հազար ստորագրություն հավաքեն՝ ԱԺ-ն շրջանցելով հարցը միանգամից հանրաքվեի դնելուհամար։
Նույնիսկ, եթե հավատանք, որ երեք շաբաթումհաջողվել է ստորագրությունների կեսը հավաքել, մնացած չորս շաբաթում մյուս կեսը հավաքելնանտրամաբանական է։ Սովորաբար ակտիվություննառաջին շաբաթներին է լինում։ Վկան, «Հայաքվեի» ստորագրահավաքը, երբ միայն առաջին շաբաթումհաջողվել էր 14800 ստորագրություն ստանալ։
Իշխանությունները «Եվրաքվեին» աջակցելու համարնույնիսկ աննախադեպ քայլի են գնացել, թույլատրելեն շաբաթ և կիրակի օրերին էլ անցկացնելստորագրահավքը պետական հաստատություններիվարչական տարածքներում։