ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն նոր նախարարի փնտրտուքների մեջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեկ տեղի ունեցած «Քաղաքացիականպայմանագիր» կուսակցության վարչության նիստումքննարկվել են արդարադատության նախարարիթեկնածություններՆիստը վարել է վարչությաննախագահվարչապետ Նիկոլ ՓաշինյանըԱյլմանրամասներ տարածած հաղորդագրությունից չեննշվումբայց տարածված լուսանկարները փաստումեն՝ «Քաղպայմանագիրը» մտահոգ է:

Արդարադատության նախարար ԳրիգորՄինասյանը երեկ հրաժարական էրներկայացրել։ «Խորհրդարանականկառավարման համակարգում դժվար կլինինախարարի պաշտոն զբաղեցնելըեթե նույնիսկմեկ պատգամավորի հետ դրականհամագործակցություն չունենասԵս տեղեկացաոր խնդիր ունեմ «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության շուրջ երկուտասնյակ պատգամավորների հետ»,- գրել էր նա։

Անցած շաբաթ հայտնի դարձավոր Փաշինյանիթիմակիցները Մինասյանի դեմ ստորագրահավաքեն սկսելոր քննարկեն նրա պաշտոնանկությանհարցը։ Մինչ իշխանական պատգամավորներիքննարկումը կլիներարդարադատությաննախարարն իր կամքով գրեց դիմումը։ Նախագահըդեռ չի հասցրել ստորագրել Մինասյանինպաշտոնազրկելու հրամանըիսկ ՔՊ-ում արդեն նորնախարարի փնտրտուքների մեջ են։ Ընդ որումՓաշինյանն ու ՔՊ վարչությունը ցանկանում են իրենցքաղաքական թիմից որևէ մեկին նշանակելնախարարի պաշտոնում։ Ցանկանալը ցանկանումենբայց կադրերի իսպառ բացակայությանպայմաններում կարող են զավեշտալի նշանակումկատարել։ Այս պահի դրությամբ երեք թեկնածուիանուն են քննարկել՝ ԱԺ պետաիրավական հարցերիհանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան և ԱԺ պատգամավոր Արփի Դավոյան։

Վարդանյանին ՔՊ-ում առանձնապես չեն սիրումինքն էլ հակված չէ գործադիր տեղափոխվելու, ԱԺ-ում ավելի հարմարավետ է զգում։ Նախարարդառնալու ցանկություն չունի նաև ՎահագնՀովակիմյանըբայց նրա ցանկություններըՓաշինյանը երբեք էլ հաշվի չի առել։ Մնում է ԱրփիԴավոյանի թեկնածությունը։ Վերջինսիրավաբանական ոչ մի կրթություն չունիթեև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է։ Դավոյանը Քպ-ում հայտնի է որպես «Փաշինյանիականջ», ու չնայած շատ է ուզում իր տարաբախտկենսագրության մեջ նաև նախարարի պաշտոնավելացնելիրենք ՔՊ-ականներն էլ հասկանում եննման որոշման ողջ աբսուրդայնությունը։ Վարչության նիստում որոշել են դեռ մի քանի օր էլհամբերելմի քանի այլ թեկնածություն էլ քննարկելապա որոշում կայացնել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular