ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com-ը ««Պատերազմի խաչմերուկ». Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ ակնհայտ էր հայկական պատվիրակության ակտիվությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանում: Նիկոլ Փաշինյանը տարբեր հանդիպումների ժամանակ երեք ելույթ է ունեցել, ինչպես նաև հանդիպումներ մի շարք գործընկերների հետ։ Ելույթների և հանդիպումների ժամանակ Փաշինյանը շատ է խոսել Ադրբեջանի հետ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու իր պատրաստակամության, Հայաստանում ժողովրդավարության և այն մասին, որ երկիրը ապագա ունի։ Դե, բացի այդ, նա բոլորին, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին պատմել է «Խաղաղության խաչմերուկի» մասին...

Ինչո՞վ է բացատրվում այդ ակտիվությունը: Կարծես թե, ի թիվս այլ բաների, հայկական պատվիրակությունը մեծ հույսեր էր կապել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանի և դրա շրջանակներում հանդիպումների հետ՝ որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու լծակ, որպեսզի խրախուսի վերջինիս՝ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Ըստ ամենայնի, Երևանը կարծում է, որ պայմանագիր կնքելու հնարավորություն կա հենց հիմա՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթաժողովից առաջ։ Իլհամ Ալիևը հուսով է, որ այդ գագաթաժողովի օգնությամբ կվերականգնի իր հեղինակությունն աշխարհում, որը խիստ արատավորվել էր Արցախում էթնիկ զտումներից հետո, իրեն կներկայացնի որպես տարածաշրջանի առաջնորդներից մեկը և, միևնույն ժամանակ, լոբբինգ կանի տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» համար։

Փաշինյանն իր հերթին հույս ունի, որ Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունեցող այդ իրադարձությունից անմիջապես առաջ Բաքվից կարող է զիջումներ ձեռք բերել, եթե միջազգային հանրությունը ջանք թափի՝ նպաստելու դրան։ Հանուն ցանկալի արդյունքի Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի առաջ ծամածռվելու: Ըստ երևույթին, Երևանում կարծում են, որ եթե Բաքվից հիմա հնարավոր չլինի զիջումներ ստանալ, ապա կլիմայական գագաթաժողովի ավարտից հետո Ալիևն էլ ավելի անզիջում կդառնա Հայաստանի հանդեպ իր հավակնություններում։ Ամենայն հավանականությամբ, դա հենց այդպես է: Բայց փաստն այն է, որ Ալիևն արդեն անուղղակիորեն արձագանքել էր Փաշինյանի ջանքերին...

Ադրբեջանի խորհրդարանում իր ելույթում Ադրբեջանի նախագահը կրկին իրեն դրսևորել էր «իր ողջ հմայքով» և նույնիսկ ավելին... Նա ոչ միայն հայտարարել էր, որ սահմանազատումը, որով Փաշինյանն այդքան հպարտանում է, լինելու է Ադրբեջանի սահմանած կանոններով, այլև գրեթե ուղղակիորեն իր պատգամավորներին հայտարարել էր Հայաստանը մասնատելու մտադրության մասին...

Այս իրավիճակում ծաղրի են նման Հայաստանի իշխանամետ ռեսուրսների հայտարարությունները, թե Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը և Էրդողանը հաստատել են հարաբերություններն առանց նախապայմանների լուծելու իրենց պատրաստակամությունը։ Իհարկե, Անկարան նախապայմաններ չունի, ինչո՞ւ։ Նա պարզապես ասում է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո։ Բայց վերջինս ունի ոչ միայն նախապայմանների մի ամբողջություն, այլ նաև դրանք մշտապես թարմացնելու հստակ միտում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular